Իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոնի» հիմնադիր ղեկավար Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը
Փաշինյանի՝ եկեղեցու վրա հարձակում ծրագրելու-կազմակերպելու մասին գրառումը ներհայաստանյան/ներհայկական տիրույթում Ալիեւի նվաստացուցիչ հայտարարությունների առաջացրած աղմուկը այլ աղմուկով խլացնելու նպատակով է։ Նրան ներսում աղմուկ է պետք, մեծ աղմուկ, որ դրսից հնչող ձայները խլանան։ Որովհետեւ դրսում թույլ է, խոցելի է։ Ներսի բարձր աղմուկով դրսի իր թուլությունն ու խոցելիություն է սքողել փորձում։
Այս համատեքստում ափսոս է, իհարկե, շատ ափսոս է Հայաստանը։
Մեղք են նաեւ, շատ մեղք են այն միամիտները, ովքեր իրենք իրենց հավատացրել են, թե Փաշինյանը եկեղեցին մաքրելու խնդիր ունի ու նրա աջակիցն են դարձել։
Բոլոր հարցերը լուծել, ավարտել են, եկեղեցու մաքրագործումն է մնացել, որով պետք է զբաղվեն իշխանությունները՝ թիկունքում սեփական պրոպագանդիստների, զոմբիացված հետեւորդների ու ինքնախաբված միամիտների աջակցությունն ունենալով։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: