Նիկոլին լրջորեն անհանգստացրել է իր հեռանալու մասին Արա աբրահամյանի պահանջը


Միջազգային

ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլը խստիվ հրահանգել է յուրայիններին, այդ թվում` ամենավերին մակարդակներով, որ սկսեն ակտիվ հակաքարոզչություն նաեւ Արա Աբրահամյանի դեմ:

Բանն այն է, որ Նիկոլին ուղղված հեռանալու պահանջը նա բավականին ծանր է տարել` համարելով Կարապետյանի գործունեության եթե ոչ մաս, ապա գոնե դրան շատ սերտ գործողություն: Այսինքն, նախ Կարապետյանի, ապա` Աբրահամյանի քայլերը Նիկոլի մոտ ստել են համոզմունքը, որ ողջ ռուսահայությունը, այդ թվում` խոշոր բիզնեսն իր դեմ է դուրս գալիս: Այն է` ռուսական ֆինանսական համակարգից օգտվող ողջ հայկական զանգվածը (ռուսաստանաբնակ հայությունից սկսած, մինչեւ խոպանչիները, ռուսական բիզնեսի հետ կապված հայկական բիզնեսը) կարող են իր դեմ դուրս գալ: Ու հաշվի առնելով, որ Հայաստանը զգալի չափով կախված է այդ գծով եկող ֆինանսական հոսքերից, դա կարող է պայթյունավտանգ էֆեկտ ունենալ:

Երկրորդը, երբ նման կոշտ պահանջով է հանդես գալիս անգամ այնպիսի գերզգույշ կերպարը, ինչպիսի է Աբարհամյանը, ով այս ընթացքում բավարարվում էր ընդամենը ինչ-որ անորոշ հայտարարություններում եւ խաղի մեջ մտնելու հակումներ ի ցույց չէր դնում, ապա դա Նիկոլի մոտ սրել է համոզմունքը, որ առանց ռուսական վերին օղակների միջամտության նման բաներ չեն լինում: 

Ուրեմն, պետք է շատ ակտիվ հակաքարոզչություն,- կրկնեց աղբյուրը: «Միայն թե Աբրահամյանին մեղադրելու ինչ-որ առանձնահատուկ բաներ չունեն, եւ ստիպված են ծաղրել, թե այդ ինչպես էր նա ռուսերեն խոսում: Նա նաեւ Հայաստանում չունի այնպիսի մեծ կպիտալ, որի վրա սեղմելով, հնարավոր կլինի լռեցնել: Ամենավատը Փաշինյանի համար. եթե իրոք ռուսները փորձում են նրա դեմ գործադրել ռուսահայկական խոշոր կապիտալը, ապա Կարապետյանին բռնելով, Աբրահամյանին ծաղրելով հարց չեն կարող լուծել»,- ավարտեց խոսքը աղբյուրը:

Տես նաեւ https://t.me/iravunk/54829 

Leave a Comment