Ռուսական ուժերը վերսկսել են մասշտաբային հարձակումը Կոնստանտինովկայի վրա (Քարտեզ)


Միջազգային

Վերախմբավորվելով, ռուսական ուժերը կտրուկ ակտիվացրել են Կոնստանտինովկայի ուղղությամբ հարձակումը:

Ներկա պահին դեռ հիմնական գործողությունները Կոնստանտինովկայի հարավային թեւում են, որտեղ ռուսներն ավատրում են բավականին տհաճ` նեղ եւ գետի երկայնքով երկար ձգվող Յաբլոնովկայի գրավումը, եւ արդեն հասել են դրա արեւելյան ծայրամասին: Մաժամանակ հարձակման տակ է այդ հատվածում գտնվող Ալեքսանդրո-Կալինովոն։

Իմաստը պարզ է` ռուսականուժերը փորձում են ֆիզիկական վերահսկողություն սահմանել Կլեբան-Բիկսկոյե ջրամբարի արեւմտյան թեւում: Իսկ այդ դեպքում ջրամբարից հարավ գտնվող ուկրաինական բոլոր ուժերը (տարբեր գնահատումներով` 1-5 հազարանոց պմբավորում) կհայտնվի ֆիզիկական շրջապատման մեջ:

Այս հատվածը խանգարում է ռուսական զորքերին` անմիջական հարձակում սկսել Կոնստանտինովկայի վրա` հարավից, ինչպես նաեւ դուրս գալ արեւմտյան թեւ: Բայց զգացվում է, որ Կլեբան-Բիկսկոյեի ջրամբարից հարավ գտնվող ուկրաինական ուժերի չեզոքացումն արդեն օրերի հարց է։

Ուկրաինական կողմը փորձում է համառորեն դիմադրել, սակայն խնդիրներն իրականում շատ ավելի լուրջ են: Ռուսական ուժերը նախ` լայն ճակատով հարձակում են վերսկսել դեպի Կոնստանտինովկայի արեւմտյան թեւ: Մի փոքր արեւմուտն Պոկրովսկի ճակատն է, որտեղ եւս ռուսները մասշտաբային հարձակում են իրականացնում` Պակրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիան շրջապատելու համար: Այսինքն, ընդհանուր հարձակումը շատ մեծ ճակատով է, եւ ուկրաինական ռեզերվներ խիստ պակասը իր դերը խաղում է:

Տես նաեւ https://t.me/iravunk/54836 

 

Leave a Comment