Իրանի և Ռուսաստանի միջև ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ուժի մեջ է մտել։
Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ փաստաթուղթն «արդեն պարտավորություններ է ստանձնել»։
Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Թեհրանի և Մոսկվայի միջև գործընկերությունն անվանել է անսասան։
Տես նաեւ https://t.me/iravunk/54830