
Դիտում ՝ 22 552
ՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՀԿ-ի նոր տվյալների համաձայն՝ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում պատվաստումների նկատմամբ անլուրջ վերաբերմունքը վտանգում է երեխաների առողջությունը:
Կոլեկտիվ իմունիտետ ապահովելու և պատվաստումներով կանխարգելվող հիվանդությունների բռնկումներից խուսափելու համար անհրաժեշտ է առանձին պատվաստումներում առնվազն 95% ընդգրկվածություն՝ յուրաքանչյուր համայնքում։ Սակայն 2024 թվականին տարածաշրջանի երկրների ավելի քան կեսը այդ ցուցանիշին չի հասել՝ ԿԿԽ-ի կամ ԱԿԴՓ-ի պարագայում։ Իսկ երկրների մեկ երրորդում առանձին պատվաստումներում ընդգրկվածությունը ցածր է եղել նույնիսկ 90%-ից։
Չնայած այս դանդաղեցմանը՝ նոր պատվաստումների իրականացումը, այդ թվում մարդու պապիլոմավիրուսի դեմ, շարունակել է աճել: Ըստ տվյալների, աղջիկների շրջանում առաջին դեղաչափի ծածկույթը ավելացել է 37%-ից 40%-ի, իսկ տղաների շրջանում՝ 8%-ից 26%-ի։
Տարածաշրջանային այս միտումներին հակառակ՝ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին գրանցվել է պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների որոշակի բարելավում։
Մասնավորապես․
• ԿԿԽ-2 պատվաստումներում ընդգրկվածությունը՝ 95%
• ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ- 3 պատվաստումներում ընդգրկվածությունը՝ 94%
• ՄՊՊ ընդգրկվածությունը՝ մոտ 40%:
Հայաստանը շարունակում է կյանքի կոչել իր աներկբա հանձնառությունը՝ բնակչությանը պատվաստումներով ապահովելու ուղղությամբ։
Կիսվել սոց․ ցանցերում