Լևոն Արոնյանը Ֆիշերի արագ շախմատի մրցաշարում հաղթել է աշխարհի երկրորդ շախմատիստ Հիկարու Նակամուրային

Լաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի քառորդ եզրափակիչում Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ ներկայացնող Լևոն Արոնյանը հաղթել է աշխարհի երկրորդ շախմատիստ Հիկարու Նակամուրային: Հայտնում է մրցաշարի Ինստագրամի էջը։
Կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը կմրցի Արջուն Էրիգաիսիի հետ։ Եզրափակիչ անցնելու համար միմյանց դեմ կմրցեն նաև Ֆաբիանո Կարուանան և Հանս Մոկե Նիմանը։ Կիսաեզրափակչի առաջին խաղը կմեկնարկի հուլիսի 18-ին՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին:

Հիշեցնենք, որ  «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի թայ-բրեյքում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել էր աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին։

Leave a Comment