Հուլիս 18,2025 15:23
Marz.news. Մրգի ու բանջարեղենի առևտրով է զբաղվում աշտարակցի այս կինը, որը ներկայանալ չի ցանկանում։ Տեսախցիկի առաջ երկար խոսել չի համաձայնում, բայց դժգոհ է՝ Փաշինյանի կառավարությունը հարկերն այնքան է բարձրացրել, որ առևտրով զբաղվելը խիստ ռիսկային է դարձել։
Ասում է՝ միշտ չէ, որ կարողանում է օրվա ապրանքն ամբողջությամբ իրացնել, պատահում է, որ ստիպված է լինում միրգն ու բանջարեղենն ինքնարժեքով վաճառել։ Աշխատածը կոպեկ-կոպեկ հավաքում է, հարկերը պարտաճանաչ վճարում, եթե գումար մնա, ընտանեկան բյուջեին է ավելացնում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: