Ինչո՞ւ են քաղաքի տարբեր մասերից հեռացվում Սամվել Կարապետյանի նկարները․ հարց Ավինյանին

«Օրինականության պահպանման խնդիր է, բայց այնուամենայնիվ մենք նաև որոշ առումով, հասկանալով նաև ընտանիքի դրությունը, կան տեղեր, որ առհասարակ չենք մոտեցել»,- այսօր՝ հուլիսի 18–ին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի պատկերով պաստառները հեռացնելուն։

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ իր քարոզչական պաստառները օրինական են, իսկ Սամվել Կարապետյանի պատկերով պաստառները ոչ օրինական, Ավինյանը պատասխանեց. «Որովհետև քարոզչական պաստառները իրականացվել են քարոզարշավի շրջանակներում, և այդ հնարավորությունը ունեցել են նաև իմ մրցակիցները»։

Leave a Comment