Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը դատապարտել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի վրա իսրայելական հարձակումը՝ դա որակելով որպես անխոհեմ վարքագիծ. քաղաքական գործիչն այսպիսի գնահատական է տվել KAN հեռուստաալիքի եթերում.
«Դամասկոսում նախագահական պալատի վրա հարձակումը քայքայում է սիրիական կառավարությանը և չի ծառայում մեր ռազմավարական նպատակներին», – ասել է նա:
Այդուհանդերձ, Լապիդը կարևորել է դրուզների պաշտպանության հարցը, սակայն ընդգծել, որ այդ նպատակի համար անհրաժեշտ չէ թիրախավորել Դամասկոսի նախագահական պալատը։
Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքը հետևում է իրադարձություններին և կարծիք է ձևավորում, որ Իսրայելը չի ենթարկվում գոյություն ունեցող օրենքներին: