«Թուրք-իսրայելական ուղիղ բախումը կարող է լինել, այլ նաև Իրանի աստիճանական վերադարձը Սիրիա». Վարդան Ոսկանյան

Սիրիայի ալ-Սուվայդա նահանգը փաստորեն հենց այս պահին գրավվում է Իսրայելի կողմից։ Այս մասին գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Նահանգում բնակվող սիրիացի դրուզներին աջակցող Իսրայելը հարվածներ է հասցնում Սիրիան «ազատագրած», էրդողանական վարչախմբի աջակցությունը վայելող, վերջերս Բաքու այցելած և Իրանը թշնամի համարող Աբու Մուհամմադ ալ-Ջոուլանիի ենթակայության տակ գտնվող զորամիավորումներին։ 

Սա սոսկ տեղային զինված բախում չէ, այլ հաշվի առնելով ռազմաքաղաքական դերակատարների և շահառուների բազմազանությունը, զարգացման մի քանի հնարավոր սցենարներ պարունակող գործընթաց, որի հեռանկարներից մեկը ոչ միայն թուրք-իսրայելական ուղիղ բախումը կարող է լինել, այլ նաև Իրանի աստիճանական վերադարձը Սիրիա։ 

Սա է այսօրվա հարափոփոխ աշխարհը, երբ օրերի ընթացքում կարող են տեղի ունենալ բոլորովին նոր զարգացումներ և անսպասելի վերադասավորումներ»,-գրել է նա:

Leave a Comment