
Ռուսաստանը բազմաթիվ առումներով իր ազգային շահերն ամեն ինչից վեր է դասում, այդպես էլ պետք է լինի նաև Հայաստանում, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հարգում Հայաստանի շահերը, որոնցից մեկը Ռուսաստանի հետ լինելն է, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը։
«Այժմ կան բազմաթիվ հարցեր, որոնցում Ռուսաստանն իր ազգային շահերն ամեն ինչ վեր է դասում, և սա նորմալ է։ Նույնը պետք է լինի և՛ Հայաստանում, և՛ մյուս երկրներում։ Բայց Հայաստանի վարչապետը չի գործում Հայաստանի շահերից ելնելով։ Հայաստանի շահերից է բխում Ռուսաստանի հետ լինելը։ Ես կարող եմ թվարկել քսան պատճառ, թե ինչու մենք պետք է լինենք Ռուսաստանի հետ», – ասել է Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ հայերը թե՛ Ռուսաստանում, թե՛ արտերկրում Ռուսաստանը համարում են գերտերություն։