Iravunk.com | «Ուրարտու» – «Նեման» զույգի հաղթողն ավտոմատ դուրս չի գա ԿԼ որակավորման երրորդ փուլ.ՈՒԵՖԱ-ի որոշումը


Սպորտ

ՈՒԵՖԱ-ն Սլովակիան ներկայացնող «ԴԱԿ 1904» ակումբին Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլում այլ ակումբով փոխարինելու որոշում է ընդունել, հայտնում է Երևանի «Ուրարտուի» մամուլի ծառայությունը:

ՈՒԵՖԱ-ի նիստի ընթացքում որոշվել է, որ Սլովակիան ներկայացնող «Կոշիցեն» կփոխարինի «ԴԱԿ 1904»-ին Կոնֆերենցիաների լիգայում:


«ԴԱԿ 1904» ակումբը պետք է լիներ «Ուրարտու» – «Նեման» զույգի հաղթողի մրցակիցը երկրորդ փուլում: Դա նշանակում է, որ «Ուրարտու» – «Նեման» զույգի հաղթողը կմրցի Սլովակիան ներկայացնող «Կոշիցեի» հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «ԴԱԿ 1904»-ի՝ մրցաշարից հեռացումով պայմանավորված՝ «Ուրարտու» – «Նեման» զույգի հաղթողն ավտոմատ դուրս կգա որակավորման երրորդ փուլ:


Հիշեցնենք, որ տնային խաղում «Ուրարտուն» պարտվել է «Նեմանին» 1-2 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 17-ին:

Leave a Comment