Iravunk.com | ՉԼ.«Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպման մրցավարական անձնակազմը


Սպորտ

Իսպանիայի մրցավարական անձնակազմը կսպասարկի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Նոա» – «Ֆերենցվարոշ» դիմակայության առաջին հանդիպումը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հանդիպման մրցավար է նշանակվել Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան, խաղադաշտում նրա օգնականները կլինեն Իվան Մասո Գրանադոն ու Ասյեր Պերես դե Մենդիոլան, տեսաօգնականը` Կառլոս դել Սերո Գարնդեն, նրա օգնականը՝ Պաբլո Գոնսալես Ֆուերտեսը, չորրորդ պաշտոնյան Ադրիան Կորդերո Վեգան է։


Հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին Աբովյանի՝ Վահագն Թումասյանի անվան ստադիոնում, մեկնարկը` Երևանի ժամանակով 20:00-ին։

Leave a Comment