Танго в двоём. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՆԻԿՈԼ ՊԱՊԻՆ ԷԼ ՄԱՆՈՒԿ Է ԵՂԵԼ

(ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԱՍՈՒԼԻՍ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Հայհամերգից հայտնում են, որ համալիրում հարսանիքից ու Նիկոլի ասուլիսից հետո մնում ա համալիրը Նիկոլի համար դամբարան սարքեն։

 **

 ԱՐԱԲԱՏ, ՄԵՐԻ ՍԻՐՈՒՆ ԱՐԱԲԱՏ

 (Եթե ինձ առավոտյան 6–ին քնից հանեն, կասեմ՝ ՔՊ վարչությունում ով էր ԱԱԾ գործակալ. Հովիկ Աղազարյանի հայտարարության կապակցությամբ)

 Ըստ կոնսպիրոլոգների, եթե Հովիկ Աղազարյանի իմացածները ԱԱԾ-ի գործակալ են, ապա իրենց հայտնի է նաեւ յոթը երկրի շպիոնի անուններ։

 **

 ТАНГО В ДВОЕОМ

Պարարվեստի համաշխարհային ասոցիացիայից հայտնում են, որ Իլհամի եւ Նիկոլի վերջին հանդիպման ժամանակ գրանցվել է առաջընթաց` կոֆեից անցել են տանգո պարելու։

 **

 ՍՈՒՏԻՆՅՈՐԸ

(ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԵՂՐԻԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՁԱԿԱԼԵԼՈՒ  ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ըստ քաղտեխնոլոգների` Ամերիկան, ըստ էության, ցանկանում է Հայաստանի միջանցքով թուրքերին լավություն անել։

**

ՄԱՆՐԻՑ ԾԱԽՈՒՄ ԵՆ

Ըստ բորսայագետների` Նիկոլը գնացել ա Մակրոնի մոտ, որ Մեղրիի միջանցքի գինը իմանա:

**

ԱՄԵՆ ՄԵԿԻՆ ՅՈՒՐՈՎԻ ԵՆ ՀԻՇՈՒՄ

«Ավրորա» մրցանակաբաշխությունից հայտնում են, որ Ռուբեն Վարդանյանն ու Սամվել Կարապետյանը ժողովրդի հիշողության մեջ մնում են, որպես բարեգործներ, իսկ Նիկոլը` մանիպուլյացիաներով ու ստերով իշխանության մղձավանջ:

**

ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐՆ  ՈՒՐԻՇ  ԵՆ

Ով իր հույսը դեռ դրել ա Նիկոլի վրա, մոմ ա վառում ոչ  թե հավտաքի համար, այլ որ գոնե սենյակում տեսնի` ուր ա դուռը, մեկ էլ մոմը օգտագործում ա բժշկական նպատակներով:

**

ԺՈՂՈՎՐԴԻ  ՏՐՏՈՒՆՋԸ

Նախկինները մարդկանց բիզնեսի մեջ փայ էին մտնում, իսկ Նիկոլը ամբողջն ա խլում:

**

ԹՐԱՇՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԷԼ ԴԵՄՔԸ ԱՆՃԱՆԱՉԵԼԻ Ա

Նիկոլը իր նախընտրական խոստումներից այնքան հեռու ա գնացել, որ  այնտեղ մնացել է միայն իր ստվերը, այն էլ ընդդիմադիր ժամանակվա ստվերը:

**

ՍՈՒՏԸ ՈՐ ԿԱ, ՆԻԿՈԼԸ ՍՈՎԱԾ ՉԻ ՄՆԱ

Նիկոլը եկեղեցուց վախենում ա, որովհետեւ այնտեղ մարդիկ հանուն ճշմարտության լուռ աղոթում են, իսկ ինքը, հանուն իր ստերի, անընդհատ ղժղժում ա:

Leave a Comment