Հայաստանը ո՛չ անցուդարձի վայր է, ո՛չ էլ խոպան․ Փաշինյանը Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում մեկնաբանել է հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալության շուրջ ստեղծված իրավիճակը։ Նա հայտարարել է, որ «Հայաստանը անցուդարձային բակ չէ և խոպան չէ, հնարավոր չէ գրպանում վեցական անձնագիր ունենալով գալ երկիր և հայտարարել այն փրկելու մտադրության մասին»։
Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով Սամվել Կարապետյանի դեպքին, հայտարարել է. «Երբ ասում են, թե Սամվել Կարապետյանը սկսել է քաղաքական գործունեություն և այլն, իմ մոտ հարց է առաջանում՝ իսկ կարո՞ղ էր նա իրեն նման պահվածք թույլ տալ իր հիմնական քաղաքացիություն ունեցող երկրում։ Եթե այդ երկրում նրա մտքով անցնեին Հայաստանում արտահայտվածի նման գաղափարներ, ապա նա՝ ներողություն եմ խնդրում արտահայտության համար, բայց կամավոր դուրս կթռչեր պատուհանից՝ մինչև որևէ մեկի որևէ բան ձեռնարկելը»։ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանի Հանրապետությունը անցուդարձային բակ չէ և եթե այս կամ այն գործիչները իրենց հիմնական բնակության երկրում այլ կերպ են պահում, ապա Հայաստանում նույնպես պետք է համապատասխանաբար պահեն իրենց՝ հարգանքով, ուղիղ կանգնած։

«Ոմանք, ըստ երևույթին, կարծում են, որ Հայաստանը ինչ-որ կիսաբաց բաժնետիրական ընկերություն է, ուր կարելի է ում ասես ուղարկել և նրանք կսկսեն գործել, ինչպես իրենց հարմար է։ Իսկ մենք լռելո՞ւ ենք։ Ո՛չ, նման դեպքերում մենք չենք լռի։ Եվ ես դա հայտարարում եմ որպես Հայաստանի Հանրապետության՝ ժողովրդի կողմից ընտրված վարչապետ։ Դուք ինձ ավելի վաղ հարցնում էիք, թե որտեղ է իմ «պողպատե մանդատը»։ Պատասխանում եմ՝ այն սեղանին է՝ յուղված և օգտագործման պատրաստ։ Բոլոր նրանք, ովքեր կհամարձակվեն ոտնձգություն անել Հայաստանի ինքնիշխանության և պետականության դեմ, կբախվեն դրան՝ ժողովրդի կողմից ինձ տրված պողպատե մանդատով։ 2021 թվականին ընտրություններ անցկացվեցին։ Դրանից հետո սահմանին բազմաթիվ միջադեպեր եղան և մեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է եղեկ անկախության և ինքնիշխանության ամրապնդման հարցերի վրա։ Հիմա մենք կարողացել ենք ապահովել հարաբերական ներքին և արտաքին կայունություն։ Բայց այս ամենը հնարավոր դարձավ, այդ թվում, հենց այդ վստահության մանդատի շնորհիվ», – ասել է նա։
Վարչապետին զայրացրել են նաև Սամվել Կարապետյանի՝ Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու մտադրության մասին հայտարարությունները։ «Ինչպե՞ս կարող է քաղաքական գործունեություն վարել մարդը, ով չի կարող լինել ո՛չ պատգամավորության թեկնածու, ո՛չ հավակնել վարչապետի պաշտոնին։ Թող հրաժարվի մեկ այլ երկրի քաղաքացիությունից, տեղափոխվի Հայաստան և հետո զբաղվի քաղաքականությամբ։ Նրանց բոլորի գրպանում վեցական անձնագիր կա, բայց նրանք հանկարծ որոշում են գալ «փրկել Հայաստանը»։ Հայաստանը ձեզ համար խոպան չէ», – եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։

Leave a Comment