Ֆլորենտինո Պերեսը՝ Լուկաս Վասկեսի մասին

Չորեքշաբթի օրը «Ռեալ Մադրիդը» հայտարարեց պաշտպան Լուկաս Վասկեսի թիմից հեռանալու մասին:

Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը անդրադարձել է այս թեմային։

«Լուկաս Վասկեսը «Ռեալ Մադրիդի» արժեքների փայլուն օրինակ է, որոնք նրան դարձրել են մեր երկրպագուների ամենասիրված խաղացողներից մեկը: Այս մարզաշապիկով Վասկեսը խորհրդանշում է հաջողության համար անհրաժեշտ աշխատասիրությունը, համառությունը, համեստությունը և հաղթական ոգին: «Ռեալ Մադրիդը» եղել է և միշտ կլինի նրա տունը», – ասել է Պերեսը «Ռեալ Մադրիդի» կայքում:

Որպես «Ռեալ Մադրիդի» խաղացող՝ Լուկաս Վասկեսը նվաճել է 23 տիտղոս:

Leave a Comment