Երեխաների շրջանում հայ մշակույթի հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու, ինչպես նաև ազգային արժեքներին ծանոթացնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը սոցիալական հերթական ծրագիրն է իրականացրել: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:
Նախաձեռնության շրջանակում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաները հնարավորություն են ունենում այցելելու կրթամշակութային տարբեր օջախներ:
Ծրագրի շահառուներն այսօր Մաչանենց տան հյուրերն էին:
Այցը հետաքրքիր էր նաև նրանով, որ երեխաներն անձամբ մասնակցեցին կավագործության ու լավաշի թխման գործընթացին, վայելեցին թատերական ներկայացում:
Մանրամասները՝ տեսանյութում: