Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներից Վորոնեժում 24 մարդ է վիրավորվել – Live News

Ուկրաինան և Ռուսաստանը նոր հարվածներ են հասցրել մեկը մյուսի տարածքին։ Վորոնեժում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներից 24 մարդ է վիրավորվել, որոնցից  22-ը՝ մարզկենտրոնում։ Այս մասին Տելեգրամում գրել է Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։

Պաշտոնյան նշել է, որ վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է։ Ըստ նահանգապետի՝ վնասվել են 12 բազմաբնակարան և 3 մասնավոր տներ, ինչպես նաև մի քանի ավտոմեքենաներ։

ՌԴ Բելգորոդի մարզում 1 խաղաղ բնակիչ է վիրավորվել ուկրաինական 2 ԱԹՍ-ի հարվածներից, որոնք թիրախավորել են դատարանի շենքը։

Իր հերթին, Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Ուկրաինայի զինված ուժերի հաղորդագրության համաձայն՝ երկրի վրա է արձակվել 200 հարվածային ԱԹՍ, որոնցից 178-ը խոցվել է, մյուսներն ընկել են 7 տարբեր վայրերում։ Ըստ ուկրաինական իշխանությունների՝ Սումիի մարզում վնասվել է հիվանդանոց, հրդեհ է բռնկվել, 1 երեխա վիրավորվել է։ Վնասվել են նաև մի քանի բազմահարկ շենքեր։

Դոնեցկի մարզում էլ ռուսական հարվածներից 4 խաղաղ բնակիչ է վիրավորվել։

Leave a Comment