Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան՝ փոխարինելով Ջոն Գալագերին, որը կանցնի մեկ այլ դիվանագիտական ծառայության: Այս մասին նշված է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում:

Դեսպան Ալեքսանդրա Քոուլ պաշտոնը կստանձնի 2025 թվականի սեպտեմբերին:

2018-2020թթ. Քոուլը փոխդեսպան է եղել Վրաստանում, իսկ 2020 -2023թթ.՝ Կատարում:

Մինչ այս նշանակումը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի ղեկավարն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment