Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը զրուցել են հեռախոսով

Ռուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով զրուցել են․ այս մասին X-ի իր էջում գրել է Զելենսկին:

«Շատ լավ զրույց էր։ Ես շնորհակալություն եմ հայտնել նրան Ուկրաինային աջակցելու և սպանությունները դադարեցնելու, նաև երկարատև ու արդար խաղաղություն հաստատելու ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամության համար», – նշել է Զելենսկին՝ հավելելով, – «նախագահ Թրամփը խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ իր հանդիպման մասին»։

Ռուկրաինայի նախագահը նշել է, որ քննարկել են անհրաժեշտ լուծումները՝ մարդկանց ռուսական հարձակումներից ավելի շատ պաշտպանություն ապահովելու և ուկրաինական դիրքերն ամրապնդելու համար։

Leave a Comment