Ամերիկյան զենքը Ուկրաինայի համար կմատակարարվի ՆԱՏՕ-ի երկրների միջոցով՝ մարտադաշտում անհապաղ օգտագործման պատրաստությունն ապահովելու համար, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Դրա համար կա երկու պատճառ։ Նախ, դա լոգիստիկան է, և ՆԱՏՕ-ն գիտի, թե ինչպես դրանով աշխատել։ Զենքը կմատակարարվի Ուկրաինային այնպիսի մատակարարումներով, որոնք թույլ կտան նրանց այն անմիջապես օգտագործել մարտական գործողություններում։
«Ամեն ինչ փաթեթավորված է հավաքածուների մեջ, պատրաստ օգտագործման՝ առավելագույն արդյունավետության հասնելու համար», – բացատրել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու է զենքը Կիևին մատակարարվելու ՆԱՏՕ-ի միջոցով, այլ ոչ թե ուղղակիորեն։