ՏԿԵ նախարարը կարևորել է Նիդերլանդների հետ ուղիղ օդային հաղորդակցությունը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են օդային տրանսպորտին և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր։

Նախարարը կարևորել է Նիդերլանդների հետ ուղիղ օդային հաղորդակցությունը։

Ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների գործընկերներին ավիացիոն ոլորտում հայ մասնագետների վերապատրաստման հարցում ցուցաբերած աջակցության համար։

Անդրադարձ է կատարվել և երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունը։

Leave a Comment