Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, դատարանում կբողոքարկի երկու կանանց արդարացման դատավճիռը, որոնք նախկինում հայտարարել էին, որ առաջին տիկինը տղամարդ է ծնվել, հաղորդում է Franceinfo ռադիոն՝ հղում անելով նրա փաստաբանին։
«Բրիջիթ Մակրոնը վճռաբեկ դատարան կբողոքարկի երկու կանանց արդարացման դատավճիռը, որոնք ինտերնետում լուր էին տարածել, որ առաջին տիկինը տրանսգենդեր է», – ասել է նրա փաստաբան Ժան Էննոշին։
Հինգշաբթի օրը Փարիզի վերաքննիչ դատարանը արդարացրեց ինքնահռչակված անկախ լրագրող Նատաշա Ռեյին, ինչպես նաև մեկ այլ կնոջ՝ Ամանդին Ռոյին (իսկական անունը՝ Դելֆին Ժեգյուս)։
Դատարանը վճռել է, որ նրանց մեկնաբանությունների մեծ մասը չեն համապատասխանում զրպարտության իրավական սահմանմանը։