Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» այսօր՝ հուլիսի 14-ին, մեկնել է Չեռնոգորիա։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը վաղը՝ հուլիսի 15-ին, Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում կհյուրընկալվի «Բուդուչնոստին»։
«Բուդուչնոստ» – «Նոա» պատասխան հանդիպումը կկայանա վաղը՝ հուլիսի 15-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։
Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է երևանյան ակումբի նվազագույն հաշվով հաղթանակով։