Արարարտ Միրզոյանը Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ շնորհավորել է իր գործընկերոջը

ՀՀ ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանը շնորհավորել է Ֆրանսյիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյին Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ:

«Իմ ամենաջերմ մաղթանքներն եմ հղում Ժան-Նոել Բարոյին՝ հուլիսի 14-ի կապակցությամբ։ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս իր խորը և ռազմավարական հարաբերություններին Ֆրանսիայի հետ՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում»,- ասված է նախարարի X-ի գրառման մեջ։

Leave a Comment