Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ «Ռեալ Մադրիդի» առաջին տուրի՝ «Օսասունայի» դեմ հանդիպումը տեղափոխելու խնդրանքը մերժելու որոշումը։
«Ոչինչ փոխելու կարիք չկա։ Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ի և Պրեմիեր լիգայում «Չելսիի» օրացույցները չեն փոխվում», – Տեբասի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Նա նաև նշել է, որ մեկ օրվա տեղաշարժը չի ազդի «Ռեալի» արդյունքների վրա «Օսասունայի» դեմ խաղում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մադրիդյան ակումբը ցանկանում էր ավելի շատ ժամանակ ստանալ մրցաշրջանին նախապատրաստվելու համար՝ ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու պատճառով։ «Ռեալը» հասել էր մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ 0:4 հաշվով պարտվել էր ՊՍԺ-ին։ Այդուհանդերձ, Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ակումբի խնդրանքը։