Արգենտինայի առաջնության մեկնարկային տուրում «Բելգրանոն» արտագնա խաղում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Հուրականի» նկատմամբ:
Հանդիպումը նշանավորվեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանի փայլուն խաղով:
Սելարայանը խաղը սկսեց մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: 56-րդ րոպեին նա գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ դառնալով «Բելգրանոյի» երկրորդ գոլի հեղինակը:
Մեր ընտրանու ֆուտբոլիստը ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ։
QUE JUEGUEN EN LA CANCHA COMO ALIENTO YO. 🩵🏴☠️ pic.twitter.com/cgTZsZQJeg
— Belgrano (@Belgrano) July 13, 2025