Չարենցավանի «Վանը» իր պատմության ընթացքում առաջին անգամ հանդես կգա նաև երկրորդ թիմով։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
«Մեր ակումբը պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա նաև երկրորդ թիմով՝ «Վան 2»։ Մեզ համար ոգևորիչ և պարտավորեցնող է։
Առաջին լիգայում հանդես գալը մեր ակումբի սաներին նոր հնարավորություն կընձեռի՝ իրենց լավագույնս դրսևորելու. սա նոր նշաձող է»,- նշված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ «Վանը» 2024/25 մրցաշրջանում ՀՊԼ-ում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։