«Մոսկվայում միգրանտներին կվերահսկեն տեղեկատվական տեխնոլոգիաների համալիրի միջոցով», – ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Այսպես, սահմանին միգրանտը լուսանկարվում է ու մատնահետքեր հանձնում, իսկ միգրացիոն կենտրոնում, որտեղ նա պետք է անպայման ներկայանա, գենոմ է հանձնում։ Այսպիսով, ոչ իրավաչափ գործողություններ, վարչական, քրեական խախտումներ կատարելու դեպքում նման մարդու որոնումը զգալիորեն կհեշտացվի, հստակեցրել է Սոբյանինը։
Քաղաքապետը նշել է, որ Մոսկվան սկսել է մշակել ժամանակակից տեխնոլոգիաներ՝ միգրացիոն հոսքերի նկատմամբ լիակատար վերահսկողություն ապահովելու համար։
Այսպես, սահմանին միգրանտը լուսանկարվում է, որով կարող են ճանաչել նրան, մատնահետքեր հանձնում։ Միգրացիոն կենտրոնում, ուր նա պետք է ներկայանա, միգրանտը հանձնում է իր գենոմը։ Այսպիսով, ըստ Սոբյանինի՝ անօրինական գործողությունների, վարչական, քրեական խախտումների դեպքում նման անձի որոնումը զգալիորեն կհեշտանա:
«Ավելին, մենք կվերլուծենք մուտքը, ելքը, գրանցումը և այլն՝ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Բացի այդ, տեղաշարժը վերահսկելու և քաղաքսում նրա գտնվելու վայրը տեսնելու համար միգրացիայի գրանցման նոր համակարգ է ներդրվում, երբ միգրանտի գրանցումը կիրականացվի իր սեփական հեռախոսի միջոցով։
Ներբեռնվում է հատուկ ծրագիր, որի համաձայն օպերատորը՝ ռոբոտը, կարող է ցանկացած հաճախականությամբ խնդրել այս քաղաքացուն պատասխանել հեռախոսին, ցույց տալ իր դեմքը և աշխարհագրական դիրքը։
Եթե նա կապի մեջ չէ, չի պատասխանում, չի աշխատում այս ծրագրի համաձայն, մենք կարծում ենք, որ նա խախտում է միգրացիայի գրանցման պայմանները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով», – ասաց Սոբյանինը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: