Մեն, պարտվել չկա, մի կուշտ լաց լինեմ ու ելնեմ ՄԱՐՏԻ…. – HayqNews

Անապատներից եկած խորշակը գուժում է, որդիս,

Որ պարտված ենք մենք, որ փորը հաղթեց նվիրյալ ՈԳՈւՆ…

Իսկ ես այդ պահին պարն էի դիտում որդուդ` ՅԱՐԽՈւՇՏԱ….

Դեռ շատ նվազ էր զարկը բազուկի, քայլերն անվստահ …. բայց….

Թրթիռ տվեց հուսահատ սրտիս նվաղող զարկին.

Թե պարտվեմ, դեռ թույլ, դալարող ճյուղդ ոնց պիտի տոկա….

….. Մեն, պարտվել չկա, մի կուշտ լաց լինեմ ու ելնեմ ՄԱՐՏԻ….

Կարին Տոնոյան

Leave a Comment