Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-6 աստիճանով


Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։


Հանրապետության տարածքում հուլիսի 11-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-16-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։


Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 11-15-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-ի ցերեկը, 12-13-ն աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով։


Հհ 11.07


Երևան քաղաքում հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։


Երևան 11.07

Դիտումների քանակ2

Leave a Comment