📷 Դոնարուման օգնել է ՊՍԺ-ի պաշտպանին համբուրել կնոջը — Armsport.am

ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչի ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո (4:0) հետաքրքիր դրվագ է գրանցվել։

Փարիզյան թիմի բրազիլացի պաշտպան Լուկաս Բերալդոն, թիմի վստահ հաղթանակից հետո, մոտեցել է տրիբունային, որտեղ գտնվում էր իր կինը, ցանկանալով համբուրել նրան։ Սակայն առաջին փորձը ձախողվել է։

Բերալդոյին օգնության է հասել թիմի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որը գրկել և վեր է բարձրացրել է 21-ամյա բրազիլացուն, որպեսզի նա հասնի տրիբունային ու համբուրի կնոջը։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն ակումբային ԱԱ-ի եզրափակչում կխաղա Լոնդոնի «Չելսիի» դեմ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 13-ին՝ Երևանի ժամանակով 23։00-ին։

Leave a Comment