Ալիևը նախընտրական հաղթաթուղթ Փաշինյանին չի տա. կերեք իրար, մենք կսպասենք

Սկզբում պատվիրակությունների ընդլայնված կազմերով, հետո տետատետ 5 ժամ բանակցություններից հետո Փաշինյանն ու Ալիևը համաձայնություն են ձեռք բերում երեք կետերի շուրջ հետևյալ հաջորդականությամբ.

1. սահմանազատման և սահմանագծման աշխատանքների շարունակում,

2. Զանգեզուրի միջանցքի բացում և զարգացում,

3. Խաղաղության համաձայնագրի ստորագրում և հաստատում:

Ինչպես ասում են՝ մեկնաբանելու բան էլ չկա, ամեն ինչ առավել քան պարզ է ու հասկանալի: Ալիևը նախընտրական հաղթաթուղթ Փաշինյանին չի տա նախքան ընտրությունները՝ դրդելով վերջինիս շարունակել հայաստանյան քաղաքական դաշտի և քաղաքական ընդդիմախոսների վերջնական դեմոնտաժի: Սա առավել քան կանխատեսելի ու տրամաբանական վարքագիծ է ադրբեջանցիների կողմից, որ առօրյա խոսակցական խոսույթում հայերեն թարգմանվում է կարճ ու համառոտ՝ կերեք իրար, մենք կսպասենք:

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյան

Leave a Comment