
Դիտում ՝ 25 502
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումների վերսկսման մասին տեղեկատվությունը։
Կրեմլի խոսնակը հիշեցրել է, որ դեռևս վերջնական տեղեկատվություն չկա այն մասին, որ ամերիկյան զենքի մատակարարումն ավարտվել և դադարեցվել է: Նրա խոսքով՝ ամերիկյան կողմից բազմաթիվ հակասական հայտարարություններ են եղել: Պեսկովը կարծում է, որ ԱՄՆ-ն շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային եվրոպական երկրների ակտիվ մասնակցությամբ:
«Սա այն գիծն է, որն ընտրել են եվրոպացիները։ Այն բացարձակապես ուղղված է ռազմական գործողությունների շարունակմանը ամեն կերպ նպաստելուն։ Սակայն, թե ինչպիսի մատակարարումներ և ինչ քանակությամբ են շարունակում հոսել դեպի Ուկրաինա Միացյալ Նահանգներից, դա մեկընդմիշտ պարզաբանելու համար ժամանակ կպահանջվի։ Դեռևս կան բազմաթիվ հակասական փաստեր», — ասաց մամուլի քարտուղարը։