Չի կարելի բաժանել ժողովրդին, մենք ոչ միայն կորցնում ենք Երկիրը, այլ կորչելու ենք ազգովի, մեր փոշին էլ չի մնալու։
Հայկական քաղաքական կուսակցությունները, բոլորը առանց բացառությամբ, միայն իրենց կուսակցական շահի մասին են մտածում, և իրենք չեն հասկացել, որ եթե չլինի Հայաստանը, իրենք մի րոպե էլ կյանք չեն ունենա, Արցախը ձեզ օրինակ, քանի կուսակցություն կար այնտեղ, իսկ հիմա, որ Արցախը չկա, ինչ են անում իրենք․․․
Երկիրը քանդվում է, երբ հասարակությանը բևեռների են բաժանում և սկսում բզկտել այն:
Թուրքը և նիկոլը հաղթեցին և շարունակում են իրենց հաղթարշավը, քանի որ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՆԸՆԴՀԱՏ ԲԱԺԱՆՎՈՒՄ Է ԲԵՎԵՌՆԵՐԻ:
Հայկական քաղաքական առողջ կազմակերպությունները լավ կանեն չհամալրեն այդ բաժանարար գծերը արհեստականորեն գծողների շարքերը…