ՀԷՑ-ում 2 ժամից ավելի քննչական գործողություններ են ընթանում – Live News

Առավոտյան ժամը մոտ 8.10-ին տեղեկացրեցին, որ ոստիկանությունն ու Քննչական կոմիտեին պետք է գործողություններ իրականացնեն ՀԷՑ-ում, արագ եկել եմ այստեղ. հիմա քննչական գործողություններ են իրականացվում։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

«Խոստացել են շատ արագ վերջացնել, որպեսզի նաև մեր աշխատանքը չպարալիզացվի։ Տեսնենք ինչ կլինի։ Տեղյակ չեն պահել, թե ինչ գործով են այստեղ։ Իրենք ներկայացրել են դատարանի որոշումները քննչական գործողություններ կատարելու հետ կապված։ Հիմա կատարվում են այդ գործողությունները։ Եկեք ավելի բաներ չասեմ։ Տեղյակ չեմ եղել, բայց կանխատեսում էի այսպիսի զարգացում։

Ես որպես գլխավոր տնօրենի պաշտոնակատար որևէ պաշտոնական խողովակում որևէ բան չեմ ստացել։ Մինչ այս պահը որևէ տեղեկատվություն չունեմ»,–ասաց նա։

Leave a Comment