Նաթիգ Ջաֆարլի. «Ստեփանակերտը պատմության մեջ երբեք, անգամ ԽՍՀՄ տարիներին Ադրբեջանինը չի եղել»

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

Ադրբեջանի պրոիշխանական Հանրապետական այլընտրանք կուսակցության նախագահ Նաթիգ Ջաֆարլին երեկվա հարցազրույցում հայտարարել է, որ Ստեփանակերտը պատմության մեջ երբեք, անգամ ԽՍՀՄ տարիներին Ադրբեջանինը չի եղել, բայց հիմա արդեն Ադրբեջանինն է։

Այս կուսակցապետի կարծիքով Արցախը բռնազավթելու շնորհիվ է միայն, որ Ադրբեջանը կարողանում է այսօր Ռուսաստանին նվաստացնել` տալով այնպիսի պատասխաններ, որ առաջ չէր կարող։

Ջաֆարլին ֆուտբոլային մի համեմատություն է արել՝ նշելով, որ աշխարհի պետությունները խաղում են երեք տիպի լիգաներում՝ բարձրագույն լիգա, առաջին լիգա և երկրորդ լիգա։

Ըստ նրա՝ մինչև Արցախի բռնազավթումն Ադրբեջանը խաղացել է երկրորդ լիգայում, բայց հիմա, շնորհիվ Արցախի բռնազավթման, բարձրացել է առաջին լիգա, և պիտի ամեն ինչ անի, որ ամրապնդվի առաջին լիգայում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment