Ես 56 տարեկան էի, երբ ուղևորվեցի Բիթլիս. Վիլյամ Սարոյան – HayqNews

«Ես 56 տարեկան էի, երբ ուղևորվեցի Բիթլիս։ Ստամբուլում թուրք լրագրողներն ինձ հարցրեցին՝ ինչ եմ ուզում տեսնել, ուր եմ ցանկանում գնալ։ Ասացի՝ Բիթլիս։

Ասացին՝ դժվար է, բայց տեսնենք, գուցեև հաջողվի։

Հաջողվեց։ Ավտոմեքենայով ուղևորվեցինք Ադաբազար, այնտեղից՝ Սամսուն, Տրապիզոն և, ի վերջո, հասանք Վանա լճի մոտ։ Այնտեղ ես առաջին անգամ կռունկ տեսա։ Գեղեցիկ թռչուն է…

Երբ մոտեցանք Բիթլիսին, ես ամբողջովին քրտնեցի։

Ուղեկիցներիս հարցրեցի՝ իրենք չե՞ն շոգում։ Ասացին՝ ոչ։

«Ինչո՞ւ»,- զարմացա,-

«Ես հո լրիվ քրտնել եմ»

«Մենք Բիթլիսից չենք»,- ժպտացին նրանք,-

«Մենք այլ վայրերից ենք»։

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

Օգոստոսի 31-ը Սարոյանի ծննդյան տարեդարձն է:

Leave a Comment