Արմինե Օհանյանը չգիտի, թե ինչու է իր նախկին խմբագիրը իրեն դատի տվել․․․ իսկ ես գիտեմ

ՎՐԵԺ` ՆԻԿՈԼԻ ՁԵՎՈՎ

Արմինե Օհանյանը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը «Հրապարակ» թերթին դատի է տվել։ Ինքը մտորումների մեջ է, թե ինչու՞ է իր նախկին խմբագիրը իրեն դատի տվել, ո՞ր լավության դիմաց… Իհարկե, դա ոչ ոք չգիտի, նույնիսկ հենց ինքը` Արմինեն… Իսկ ես գիտեմ։ Էսօրվա նման եմ հիշում. Մարտի 1֊ի դեպքերի կապակցությամբ Նիկոլը նոր էր վերադարձել կալանավայրից։ Շեկոյան Արմենը ասաց, արի գնանք Հայկական ժամանակ, նիկոլին տեսնելու։ Տեսանք, ողջագուրվեցինք, հետո սուրճի սեղանի շուրջ մի քիչ զրուցեցինք։ Արմենը Նիկոլին թե`

֊Նիկոլ, բանտում եղած ժամանակն էր դժվա՞ր, թե՞ փախած ժամանակը։

Նիկոլը` անվարարան.

֊Իհարկե, փախած ժամանակ…

֊Խի՞,֊անամոթաբար միջամտեցի ֊Արմինեն քեզ լավ չի պահե՞լ…

Նիկոլը շփոթվեց։ Ո՞րտեղից կպատկերացներ, որ մարտի 1֊ի դեպքերից հետո իր գտնվելու վայրը ես կիմանայի։ Իր հարազատներն` հայրն անգամ չգիտեր, ընկերները չգիտեին, նույնիսկ Պետ Անվտանգության մարմինները նրա գտնվելու վայրը չգիտեին, իսկ աշխարհի ամենաբերանբաց մարդը գիտեր։ Գիտեր ու ոչ ոքու չէր ասել։ Փորս պատռվում էր։ Գաղտնիքը պահել էի հատուկ իր համար։

…Նիկոլը պապանձվել էր, չգիտեր ինչ պատասխանի…Մի բան էլ չգիտեր, որ բացի Արմինեանց տանը պատսպարվելուց, գիտեի, որ փախուստի մի մասն էլ անց է կացրել Արմինեի մոր` տիկին Վալյայի Շամպայնի գինեների գործարանի մոտ գտնվող տանը։ Էդքանից հետո, Արմինեն չի հասկանում, թե ինչու՞ է նիկոլը իրեն դատի տվել… Խմբագիրն էլ էդքան միամիտ լինի՞…

Պարզից պարզ է.

Մեր ու աղջիկ վատ էին պահել նիկոլին` վատ խնամել ապագա վարչապետին, վատ կերակրել, վատ հագցրել, հանգիստը վատ կազմակերպել, պատկերացնու՞մ եք` պրագուլկի անգամ չէին տարել…

Դրա համար էլ նախկին փախստականը վրեժխնդիր է լինում…

7.7.25թ.

Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանի ֆեյսբուքյան գրառումը

Leave a Comment