ՌԴ տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել պաշտոնը լքելուց մի քանի ժամ անց

Ռուսաստանի տրանսպորտի նախկին նախարար Ռոման Ստարովոյտը ինքնասպան է եղել Մոսկվայի մարզի Օդինցովո քաղաքում՝ պաշտոնը լքելուց մի քանի ժամ անց: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: Ավելի վաղ՝ այսօր՝ հուլիսի 7-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ստարովոյտին տրանսպորտի նախարարի պաշտոնից ազատելու մասին:

«Հետաքննությունը պարզում է Ռուսաստանի տրանսպորտի նախկին նախարար Ռոման Ստարովոյտի մահվան հանգամանքները։ Այս մասին հուլիսի 7-ին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի (ՔԿ) պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։

ՌԴ ՔԿ հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռոման Վլադիմիրովիչ Ստարովոյտի դին հայտնաբերվել է իր անձնական մեքենայում՝ հրազենային վնասվածքով:

Ենթադրվում է, որ նախկին նախարարը ինքնասպան է եղել։

Ստարովոյտի տեղը զբաղեցրել է Անդրեյ Նիկիտինը, որը նախկինում զբաղեցնում էր գերատեսչության ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ստարովոյտին հեռացնելու որոշումը կայացվել է այն պատճառով, որ Նիկիտինի որակավորումը լավագույնս է համապատասխանում է նախարարության ներկայիս պահանջներին: Կրեմլի խոսնակն ընդգծել է՝ Ստարովոյտին Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարի պաշտոնից ազատելու վերաբերյալ պաշտոնական հրամանագրի տեքստը չի վկայում այն ​​մասին, որ որոշումը կապված է վստահության կորստի հետ։

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ տրանսպորտի նախարարության նոր ղեկավարի հաստատման ընթացակարգը նախատեսված է հուլիսին, հենց որ վարչապետից ստացվի համապատասխան դիմումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment