«Այս պայքարը մերն է՝ մեր ընտանիքների և ամբողջ ազգի ապագայի համար»․ Նժդեհ Իսկանդարյան

«Այս պայքարը մերն է՝ մեր ընտանիքների և ամբողջ ազգի ապագայի համար»․ Նժդեհ Իսկանդարյան

Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ, Արցախի պետնախարար նշանակված Նժդեհ Իսկանդարյանը՝ անդրադառնալով հուլիսի 12–ին, ժամը 18–ին Ազատության հրապարակում նախատեսվող արցախցիների կազմակերպած հանրահավաքին, ֆեյսբուքյան էջում տեսաուղերձ է հրապարակել, կից գրառմամբ․ «Հուլիսի 12-ին ես ևս լինելու եմ հրապարակում՝ որպես ձեր ընկեր, ձեր ձայնը ներկայացնող մարդ, ում ներսում պայքարը չի մարում որևէ պաշտոնի ստվերում։

Կո՛չ եմ անում բոլորիդ միանալ՝ միասին արժանապատվորեն կրելու այս ժամանակի բեռը և ձևավորելու մեր երեխաների ապահով վաղվա օրը։

Այս պայքարը մերն է՝ մեր ընտանիքների և ամբողջ ազգի ապագայի համար»։

Leave a Comment