Աներևակայելի տգիտությո՞ւն, թե՞ հանցավոր գիտակցված հակասահմանադրական գործողություն. Նինա Կարապետյանց

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի ղեկավար Նինա Կարապետյանցի ֆեյսբուքյան գրառումը

Աներևակայելի տգիտություն, թե հանցավոր գիտակցված հակասահմանադրական գործողություն
ընթացող քրեական գործի վերաբերյալ “քաղաքական գնահատական” տալու պատրվակի տակ տեղի ա ունենում ուղիղ միջամտություն վարույթ իրականացնող մարմնի, դատախազության և դատարանների աշխատանքին։
Տարբերակ չեն թողնում, որ հանկարծ ու “չապացուցվի” շեֆի սրտի ընթացքը և որոշումները․․․․
ինքնին միայն նման բովանդակությամբ տեքստ աժ-ում հնչեցնելը ես դիտարկում եմ, որպես միջամտություն և ճնշում վերը նշված մարմինների նկատմամբ։
Ցավալիորեն, մենք այդպես էլ չունեցանք այնպիսի արդարադատության համակարգ, որը ի վիճակի կլիներ գործել անկախ, այլապես հենց հիմա մենք պետք ա լսեինք Քննչական կոմիտեի ղեկավարի, Գլխավոր դատախազի և ԲԴԽ-ի համատեղ կամ առանձին առանձին միջամտության փորձը դատապարտող կոչերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment