Հուլիս 03,2025 13:47
Արման Բաբաջանյան
Թուրքիայի ընդդիմադիր «Լավ կուսակցության» 28 պատգամավորները երկրի խորհրդարանում շրջանառության մեջ են դրել մի օրինագիծ, որով առաջարկվում է Հայաստանի հետ սահմանին գտնվող «Ալիջան» թուրքական անցակետը վերանվանվել Թալեաթ փաշայի անունով։ Ի պատասխան, Հայաստանը հայ-թուրքական անցակետը պետք է անվանակոչի հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի անունով, ով 1921 թվականին Բեռլինում «Նեմեսիս» գործողության շրջանակներում գնդակահարեց Թալեաթ փաշային և գերմանական դատարանում ճանաչվեց անպարտ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: