Զարմացած եմ, ինչպե՞ս կարելի է գնալ Բաքու, որը ոչնչացնում է քրիստոնեկան սրբավայրերը, ո՛չ ես, ո՛չ էլ իմ երեխաները որպես զբոսաշրջիկ չենք գնա Թուրքիա, գոնե մինչև Սուրբ Սոֆիայի ազատագրումը։ Աստված տա, որ ապրենք և տեսնենք, թե ինչպես է Տիրոջ խաչը փայլում նրա վրա. ռուսական ալիք – HayqNews

Ռուսական՝ Военкор Котенок տելեգրամյան ալիքը, գրում է.

«Ադրբեջանում գտնվող ռուսները, այդ թվում՝ զբոսաշրջիկները, բողոքում են բռնությունից, ոստիկանի կերպարանքով անհայտ անձանց այցելություններից, ճնշումներից, կալանավորումներից և այլն։

Ես զարմացած եմ։ Ադրբեջանցիների արածից, քրիստոնեական խորհրդանիշներն ու սրբավայրերը ծաղրելուց հետո, միայն չափազանց հաստ մաշկ ունեցող, մտակեցվածքով (մենթալիտետով) ոչ ռուս մարդ, ով չի հետաքրքրվում հավատքով կամ իր հայրենիքով, կարող էր որպես զբոսաշրջիկ գնալ Ադրբեջան։ Բաքվում թափառող և ապտակ ստացած ռելոկանտների հետ ամեն ինչ պարզ է՝ նրանք սպառվող նյութ ( расходный материал) են, հիբրիդային պատերազմի զոհեր։ Ռուսաստանում զորահավաքից փախե՞լ եք՝ դե ուրեմն ստացեք ապտակ «հյուրընկալ» ադրբեջանական ժողովրդից։

Իսկ զբոսաշրջիկների դեպքում, այո՛, տխուր է։ Բաքու գնալու համար, գոնե նման ժամանակ, պետք է գլխումդ բանավոր անհեթեթություն լինի։ Ռուսաստանում լկտի էթնիկ կազմակերպված հանցավոր խմբավորումների հետ շփվելու հաճույքները ձեզ համար բավարար չե՞ն։

Հակիրճ իմ դիրքորոշման մասին։ Բաքվի կոտորածից հետո ես հասկացա, որ այնտեղ զբոսաշրջությունը հնարավոր է միայն, օրինակ, պարաշյուտա-դեսանտային գնդի կազմում։ Ավելի հարմարավետ է՝ յուրայինների գնդի հետ։

Եվ այո՛։ Ո՛չ ես, ո՛չ էլ իմ երեխաները որպես զբոսաշրջիկ չենք գնա Թուրքիա, գոնե մինչև Սուրբ Սոֆիայի ազատագրումը։ Աստված տա, որ ապրենք և տեսնենք, թե ինչպես է Տիրոջ խաչը փայլում նրա վրա։

Իսկ մինչ այդ ի՞նչ տուրիզմ կարող է լինել քրիստոնյաների արյան վրա։ Գուցե միայն զրահափոխադրիչով…»

Leave a Comment