Սփյուռքահայ բարերար, արդյունաբերող, նորագույն տեխնոլոգիաների մշակման մասնագետ Վահե Կարապետյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով իր վրդովմունքն է հայտնել Փաշինյանի վարած քաղաքականության, նրա վարքագծի, գործունեության նկատմամբ։
Վահե Կարապետյանը տարիներ շարունակ մեծ հանգանակություններ է ուղղել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, նրա նվիրաբերած գումարներով կառուցվել է Արցախի հյուսիս-հարավ ճանապարհը, Ամարաս տանող ճանապարհը, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը։ Ու հիմա Հայաստանի ղեկավարն ամեն ինչ անում է, որ Սփյուռքը կտրվի Հայաստանից, որովհետև այդպես է ուզում թուրքիան, այդպես է ուզում Ադրբեջանը։ Չկա Սփյուռք, չկա Հայոց ցեղասպանության ճանաչման, պահանջատիրության հարց։
Վահե Կարապետյանը վստահ է, որ Փաշինյանն ամեն ինչ մտածված, ծրագրված է անում՝ ի շահ մեր թշնամիների։
Նա նույնքան վստահ է, որ Փաշինյանի՝ ամեն տեղ ցուցադրած «խաղաղության խաչմերուկն» ընդամենը խաբկանք է, մանիպուլյացիա, իսկ իրականում Մեղրին հանձնելու ծրագիր է։
The post Փաշինյան, դու հիմար չես, դու շատ խելացի թշնամի ես, Հայաստանը դեռ քեզ նման թշնամի չի ունեցել appeared first on Ազգ.