
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ 2025թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես արգելվել է ՌԴ «Ֆաբրիկա Նաստոյաշչեգո Մորոժենոգո» ՍՊԸ-ի արտադրած «Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում» տեսակի պաղպաղակի ներմուծումը Հայաստան (ապրանքանիշը՝ «Կորովկա»): Որոշումը կայացվել է սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման հիման վրա։
Տեսչական մարմնից հայտնում են, որ արգելքը վերաբերում է 2025 թվականի հուլիսի 2-ից հետո ներմուծվող խմբաքանակներին։
Մինչ այդ ներմուծված արտադրանքի նկատմամբ սահմանափակումը չի գործում։
Տեսչական մարմնից հայտնում են, որ ա այդ արտադրատեսակի 07․03․2025թ արտադրության խմբաքանակը (100 գրամանոց, պիտանիության ժամկետը 18 ամիս) աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին: Խմբաքանակի համար տրվել է իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագիր:
Տեսչական մարմնի գործառույթներն ուղղված են սննդամթերքի անվտանգության բարձր մակարդակի ապահովմանը։