Ադրբեջանի գործողությունները ոչ միայն հայկական մշակույթի, այլև համամարդկային արժեքների դեմ ուղղված հանցագործություններ են

Ադրբեջանը պետական մակարդակով իրականացնում է բռնազավթված Արցախի տարածքում համամարդկային մշակութային ժառանգության համակարգված յուրացում և ոչնչացում։

Այդ գործողությունները հանդիսանում են ոչ միայն հայկական մշակույթի, այլև համամարդկային արժեքների դեմ ուղղված հանցագործություններ։

Այս համատեքստում, ցանկացած օտարերկրյա պաշտոնյա՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից կամ այցի նպատակից, ով ապօրինի կերպով այցելում է բռնազավթված Արցախ, դառնում է Ադրբեջանի պետական վարչակարգի հանցակից։

Նման այցերը օրինականացնում են բռնազավթման ու համաքրիստոնեական ժառանգության ոչնչացման հետևանքները և պարարտ հող են ստեղծում հետագա մշակութային ցեղասպանությունների իրագործման համար։

Հովիկ Ավանեսով

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment