Փաշինյանը հերթական սխալ տեղեկությունն է հայտնել՝ իբր թե Դիլիջանի մանկապարտեզներից մեկի մասնաշենքը վերադարձվել է համայնքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը

Հատիկ առ հատիկ Դատարանի վճռով հաստատված հաշտության համաձայնության արդյունքում՝ Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 891,1 քմ մակերեսով անշարժ գույքը՝ մանկապարտեզի մասնաշենքը, վերադարձվել է Դիլիջան համայնքին։

Մանկապարտեզի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 85 միլիոն 935 հազար դրամ:

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլ Փաշինյանը հերթական սխալ տեղեկությունն է հայտնել՝ իբր թե Դիլիջանի մանկապարտեզներից մեկի մասնաշենքը վերադարձվել է համայնքին։

Պարզվում է այդ մանկապարտեզի չօգտագործվող շենքը միշտ եղել է համայնքի սեփականությունը, որը տրամադրվել է անհատույց օգտագործման ինչ-որ կազմակերպության։

Եվ ահա հիմա ընդամենը դադարեցվել է անհատույց օգտագործման պայմանագիրը ու շենքը ոնց եղել է Դիլիջանի համայնքի սեփականությունը, շարունակում է մնալ Դիլիջան համայնքի սեփականությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment