ՌԴ ԱԴԾ-ն կանխել է ՆԱՏՕ-ի հետ կապված լրտեսական ցանցի գործունեությունը, որի կազմում եղել են նաև ադրբեջանցիներ. ԻՀՊԿ

ՌԴ անվտանգության  դաշնային ծառայության Եկատերինբուրգում վնասազերծված խումը  ՆԱՏՕ-ի հետ կապ ունեցող լրտեսական ցանց է։ Այս մասին հաղորդում է  Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ ձերբակալված անձինք կապ են ունեցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ և հետախուզական տվյալներ են փոխանցել ՆԱՏՕ-ի, բրիտանական MI6-ի և ուկրաինական հետախուզության գլխավոր վարչության համար։ Բացի այդ, նրանք կասկածվում են դիվերսիոն գործողություններ և անօդաչու թռչող սարքերով հարձակումներ պլանավորելու մեջ։

Մոսկվան վերջին շրջանում արձանագրում է MI6-ի և  ուկրաինական ակտիվության աճ՝ Ղազախստանի տարածքում։ Այս համատեքստում Եկատերինբուրգում իրականացված գործողությունը, որը նախկինում ներկայացվել էր որպես պայքար մաֆիայի դեմ, ստացել է նոր զարգացում։

«Փորձագետները զգուշացնում են, որ հնարավոր է՝ Արևմուտքը փորձի ներգրավել Թուրքիային ռազմական սադրանքների մեջ, իսկ Հունաստանը փորձի առաջ մղել իր տարածքային հավակնությունները։ Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը պահանջում է մեծ ուշադրություն»,- ասվում է ԻՀՊԿ-ի տելեգրամյան ալիքում։ 

Leave a Comment