Իսրшյելը համաձայնվել է այդ պայմաներին. Թրшմփ

Դիտում ՝ 25 484

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում հայտնել է, որ Թել Ավիվը համաձայնել է Գազայում 60-օրյա հրադադարի պայմաններին։

Նրա խոսքով՝ Սպիտակ տան ներկայացուցիչները «երկար և արդյունավետ» հանդիպում են ունեցել Իսրայելի ղեկավարների հետ Գազայի հատվածում։

«Իսրայելը համաձայնել է 60-օրյա հրադադարի անհրաժեշտ պայմաններին, որի ընթացքում մենք կաշխատենք բոլոր կողմերի հետ՝ պատերազմը դադարեցնելու համար», — գրել է Թրամփը։

Հաղորդագրությունում ասվում է, որ Կատարը և Եգիպտոսը վերջնական առաջարկը կներկայացնեն պաղեստինյան Համասի շարժման ներկայացուցիչներին։ Միևնույն ժամանակ, ամերիկյան վարչակազմի ղեկավարը զգուշացրել է կազմակերպության ղեկավարներին, որ եթե նրանք հրաժարվեն ընդունել առաջարկը, իրավիճակը միայն «կվատանա»։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment